Այո՛, ոստիկանությունը կարող է կիրառել հարկադրանքի միջոցներ․ Վաղինակ Մինասյան

«Մենք չենք ուզում քաղաքացիներին տուգանել, մենք հակված ենք այն հորդորին, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա այնքան իրավագիտակցություն, որ հասկանա իր գործողությունների լրջությունը»․ հունիսի 6-ին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցին հայտարարեց Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը: Նա նշեց, որ քաղաքացիները տարբեր պատճառաբանություններով չեն ցանկանում պահպանել իրավական ռեժիմը, փորձում են չկատարել ոստիկանի օրինական պահանջը, սակայն «պարզ երևում է, որ այդ վերաբերմունքը արհեստական լարվածություն ստեղծելն է»։

Մեկնաբանել