Հաստատվել է կորոնավիրուսի 766 նոր դեպք, մահացել է 10 մարդ

Հունիսի 7-ի առավոտյան դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 766 նոր դեպք․ ապաքինվել է 294 մարդ։ Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Բացասական թեստերի քանակը 1731 է։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 13 130
Առողջացածներ – 4 014
Փաստացի բուժվողներ – 8 844
Ընդհանուր թեստեր – 69 171
Մահվան ելքեր – 200
Մահվան ելքեր այլ պատճառով –72

Մեկնաբանել