Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները բացասական են․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաշինյանը։
«Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար: Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,- գրել է նա։
Հունիսի 1-ին վարչապետը ուղիղ եթերում տեղեկացրել էր, որ իր և ընտանիքի կորոնավիրուսի թեստի պատասխանները դրական են։ Փաշինյանն այս ընթացքում աշխատում էր վարչապետի կեցավայրից։ Նրա մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չեն գրանցվել։
Լուսինե Վարդանյան