Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա կլինի Հաղթանակի զորահանդեսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 24-ին ներկա գտնվելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին․ այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24։ Հաղթանակի շքերթին Հայաստանից մասնակցելու է 1 շարասյուն, որը բաղկացած է լինելու 75 հոգուց: Նրանք ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին շնորհավորել էր ՀՀ վարչապետի ծննդյան տարեդարձն ու հրավիրել մասնակցելու շքերթին։

Մեկնաբանել