2 անգամ կլինիկական մահ տարած Ֆաբրիս Մուամբան ինքնակենսագրական է գրել

«Բոլթոնի» նախկին կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան, ով «Տոտենհեմի» հետ գարնանը կայացած գավաթային խաղի ժամանակ կլինիկական մահ էր տարել, ինքնակենսագրական է գրել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Գիրքը կոչվում է «Դեռևս ոտքի վրա եմ՝ իմ անհավանական պատմությունը»: Այն վաճառքի կհանվի նոյեմբերի 5-ին: Գիրքն առաջինը կարող են կարդալ բրիտանացիները: Հիշեցնենք, որ Մուամբան հիվանդանոցում 2-րդ անգամ էր կլինիկական մահ տարել և հրաշքով էր ողջ մնացել, սակայն բժիշկների խորհրդով որոշել էր չշարունակել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել