2/24 ընտրատեղամասում բացահայտ քարոզչության մասին տեղեկատվությունը մոլորեցնող է

Համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է լուսանկար՝ կից գրառմամբ, թե Նոր-Նորքի թիվ 2/24 ընտրատեղամասում բացահայտ քարոզչություն և ուղղորդում է իրականացվում ՔՊ-ի թեկնածուի օգտին։

Լուսանկարն իսկապես արվել է 2/24 ընտրատեղամասում, սակայն պնդումը, թե այդպիսով քարոզչություն է արվում տեղամասում, մանիպուլյատիվ է։

Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի կարգավումներով, այն ընտրատեղամասերում, որտեղ կա ընտրողների երկու ցուցակ և տարածքը ընդարձակ է, ցուցակները տեղադրվում են առանձին սեղաններին և դրանց համապատասխան տեղադրվում են քվեաթերթիկներով երկու սեղան։

Այսինքն՝ նույն ընտրատեղամասում առկա է ընտողների ցուցակներով և քվեաթերթիկներով երկուական սեղան։ Քվեաթերթիկներով սեղաններից մեկի վրա գրված է՝ «քվեաթերթիկ 1», իսկ մյուսի վրա՝ «քվեաթերթիկ 2»։ Նույն կերպ համարակալված են նաև ընտրական ցուցակներով սեղանները։

Այսպես, օրինակ, ընտրողների երկրորդ ցուցակում ընդգրկված անձինք ստորագրում են «ցուցակ 2» սեղանին և քվեաթերթիկները վերցնում են համապատասխան սեղանից, որոնց վրա փակցված է լինում՝ «քվեաթերթիկ 2» կամ «2»։

Նշենք, որ նշումները տարբեր ընտրատեղամասերում փակցված են լինում կամ սեղաններին, կամ պատերին։ Տարբեր տեղամասային հանձնաժողովներ տարբեր ձև են տեղակայել այդ նշումները։ Այս մասով որևէ հստակ կարգավորում չկա։

Որոշ ընտրատեղամասերում ընդհանրապես չկան այս նշումները։

Հատկանշական է, որ սոցցանցերում «ահազանգերից» հետո 2/24 ընտրատեղամասում հեռացրել են գրությունները, մինչդեռ, ինչպես նշեցինք՝ այստեղ որևէ խախտում չկար։

Մեկնաբանել