31 հոկտեմբեր, 2011 12:25

About

narek_Ես Նարեկ Մարգարյանն եմ` NewsՀաբի գրողների ու վարողների 50%-ը: NewsՀաբը ստեղծեցինք Սերգեյի հետ, որպեսզի օգնենք մարսել հայկական լրատվությունն ու քաղաքականությունը, որոնք հաճախ...կտեսնեք ինքներդ: Կատակերգության «սթենդ ափ» ժանրում իմ առաջին քայլերն արեցի դպրոցում, 13 տարեկանում: Հետո մեկ-մեկ համալսարանում էի ելույթ ունենում:

Իմ ընկեր Սերգեյի հետ հիմնեցինք ArmComedy երգիծական լրատվության կայքը, որը 2010թ. արժանացավ ArmNet մրցանակին` «լավագույն բովանդակությամբ կայք» անվանակարգում: Մինչ ՍիվիլՆեթը մենք փորձնական հաղորդում էինք անում Սիվիլիթասում` 3D Update: Շատ եմ սիրում հին վեբիզոդները դիտել, որովհետև դրանք ճանապարհ բացեցին դեպի NewsՀաբ: Հումորի ոլորտում շատ դասեր եմ քաղել ու դեռ քաղում եմ Ջորջ Կարլինից, Ջոն Սթյուարթից և բրիտանական Ֆրայ և Լորի զույգից: Հավատում եմ, որ NewsՀաբը կարող է ինչ-որ բան փոխել մեր խիստ կողմնակալ մեդիայի դաշտում:

nairi_Ես Նաիրին եմ: Ծնվել եմ Թեհրանում: 2009-ին տեղափոխվել եմ Երեւան: Թեհրանի համալսարանում ֆրանսալեզու գրականություն եմ ուսումնասիրել:

Երեւանում ավարտել եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Անգլերեն լեզվի ուսուցումը որպես օտար լեզու» բաժինը: ՍիվիլՆեթում զբաղվում եմ մեր հասարակության խնդիրների եւ հոգսերի մասին շարժանկարներ պատրաստելով: Նախ իմ գործընկերները հետազոտում են նյութը եւ գրում տեքստը: Երբ տեքստը խմբագրված է, ես սկսում եմ նկարել:

Եթե ունեք հետաքրքիր մտքեր կամ նյութեր, որ կարող են շարժանկար դառնալ, կարող եք գրել ինձ [email protected] հասցեով:

maria_ Ես Մարիան եմ, լրագրող եմ ՍիվիլՆեթում: Տարբեր թեմաներով սյուժեներ եմ պատրաստում, բայց ավելի կենտրոնացած եմ սոցիալական և կրթական ոլորտների վրա:

Երազում էի երաժիշտ դառնալ: Սովորել եմ երաժշտական դպրոցում: Մանկությանս ամենավառ տպավորությունները ստացել եմ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում: Շատ եմ սիրում ճամփորդել, ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ:

Մասնագիտությամբ թարգմանիչ եմ: Վերջերս եմ սկսել լրագրությամբ զբաղվել: Սիրում եմ աշխատանքս, քանի որ ստեղծագործելու հնարավորություն է տալիս:

Եթե ունեք հետաքրքիր առաջարկներ, որոնք առնչվում են սոցիալական կամ կրթական ոլորտին, կարող եք գրել հետևյալ հասցեով` [email protected]

sargis__copy_copyԵս Սարգիսն եմ` ՍիվիլՆեթի տնտեսական լրագրողը: Բյուջե, հարկեր, ծախսեր, եկամուտներ, ՀՆԱ… Խոստանում եմ պատմել այս ամենի մասին: Երբ 4-5 տարեկան էի, մի խաղալիք ունեի, կոտրեցի, պոչը սարքեցի բարձրախոս ու սկսեցի դրանով բոլորին հարցեր տալ: Երևի լրագրողական գործունեությունս այդ ժամանակ էլ սկսվեց:

Ծնվել եմ Գավառում, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Քաղաքագիտության բաժինը: Աշխատել եմ Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտում(IPSC): 2010 թվականից աշխատել եմ Սիվիլիթաս հիմնադրամում` որպես հետազոտական հարցերով օգնական:

ՍիվիլՆեթում ձեռքիս խաղալիք-բարձրախոսը դարձավ իսկական: Փորձում եմ գտնել «ինչո՞ւ» հարցի պատասխանը: Եթե Դուք էլ ունեք ինչուներ կամ արժեքավոր գաղափարներ, խնդրում եմ գրեք ինձ` [email protected] հասցեով:

azat_Ես Ազատն եմ, աշխատում եմ ՍիվիլՆեթում որպես օպերատոր: Շատ եմ սիրում «Արտեֆակտների» շարքը, քանի որ ինքս եմ ընտրում արվեստի ստեղծագործությունը, ինքս եմ նկարահանում և մոնտաժում:

Ավարտել եմ ԵԹԿՊԻ Կինոօպերատորական ֆակուլտետը, աշխատել մի քանի մեդիա ընկերություններում` որպես օպերատոր եւ մոնտաժող: Իմ աշխատանքների հետ կապված առաջարկների համար կարող եք գրել [email protected] հասցեով:

hakob_Ես Հակոբն եմ: ՍիվիլՆեթում աշխատում եմ որպես ռեժիսոր, դա իմ մասնագիտությունն է: Ծնվել եմ Երևանում 1989թ.:

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է, իմ ծննդյան օրն ու ՍիվիլՆեթի առաջին եթերի օրը: Մենք սերտ կապված ենք իրար հետ: Մի գրեք ինձ [email protected] հասցեով:
GayushԳայանեն եմ: Իմ առավոտը սկսվում է Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից, որտեղից երևում է Երևանի մեծ մասը. ես վարում եմ «Բարի լույսը»: Երբեք չեմ մտածել հաղորդավար դառնալու մասին:
Մինչ ՍիվիլՆեթը, աշխատում էի Սիվիլիթաս հիմնադրամի հետազոտական թիմում, ինչն ինձ հնարավորություն տվեց ներսից ծանոթանալ Հայաստանին: Որպես ՍիվիլՆեթի քաղաքական թեմաներով լրագրող` հետևում և լուսաբանում եմ մեր խորհրդարանի և կառավարության աշխատանքները:

Դպրոցս ավարտել եմ ԱՄՆ-ում` տաք ու արևոտ Լուիզիանայում, ուր գնացել էի փոխանակման ծրագրով: Բարձրագույն կրթություն ստացել եմ Երևանում` ավարտել եմ Եվրոպական Ակադեմիայի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Եթե դուք նույնպես անտարբեր չեք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և
ուզում եք բարձրաձայնել ձեզ մտահոգող
խնդիրները, կարող եք գրել
ինձ` [email protected] հասցեով:
jannaՈղջույն, ես Ժաննան եմ: ՍիվիլՆեթն իմ երկրորդ տունն է: Այստեղ ես զբաղվում եմ տարբեր թեմաների շուրջ վիճակագրության ուսումնասիրմամբ, պատրաստում եմ գրաֆիկներ, որոնք պատկերավոր ներկայացնում են արտադրության, գների, բնակչության կենսակերպի, գրքերի և շատ ու շատ այլ թեմաների կազմն ու դինամիկան: Մասնակցում եմ տնտեսական նյութերի պատրաստմանը, որոնց միջոցով ներկայացնում ենք փաստեր, վերլուծություն:

Ծնվել եմ 1987թ. Դիլիջանում: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Երևանի պետական կառավարման ակադեմիայում ստացել եմ Հանրային ֆինանսների կառավարման մագիստրոսի կոչում: Ունե՞ք դիտողություններ և առաջարկներ: Խնդրում եմ ուղարկեք [email protected] էլ. հասցեին:
sergey_

Ես Սերգեյ Սարգսյանն եմ: ՍիվիլՆեթում պատրաստում/վարում/շենացնում եմ NewsՀաբ երգիծառազմահայրենասիրական հաղորդումը: Ծնվել եմ Թբիլիսիում 1982-ին: 2003-ին ավարտել եմ Երևանի պետական լեզվաբանական համալսարանը:

Եվ 2007-միացել եմ Facebook-ին: 2003-2010թթ. զբաղվել եմ Հայաստանում ժողովրդավարության ստեղծմամբ` ԱՄՆ քաղացիական հասարակության զարգացման ծրագրերում (IFES, NDI, DynCorp):

Միաժամանակ դասավանդել եմ ԵՊԼՀ-ում: 2009-ին Նարեկ Մարգարյանի հետ ստեղծեցինք ArmComedy.com քաղաքական երգիծանքի կայքը, իսկ 2011-ին միացա Civilnet.tv ծրագրին: Ի դեպ, ունեմ էլ-փոստ`

[email protected].
Tatev

Ես Տաթև Հովհաննիսյանն եմ` ՍիվիլՆեթի տարածաշրջանային և միջազգային լուրերի խմբագիրն ու հաղորդավարը: Միաժամանակ պատրաստում եմ Սիվիլիթասի մեկ այլ մեդիա-նախագծի` «Օրակարգի» միջազգային տնտեսական լուրերի էջը: Մեդիա ոլորտը չափազանց հետաքրքիր է ինձ համար, քանի որ սիրում եմ մշտապես «վազել» լրահոսի հետևից, թեև, ինչպես կասեր Օրակարգի փոխխմբագիր Մ. Յավրումյանը, կարևորն այդ հոսքում չկորելն ու պրոֆմեդիան չկորցնելն է: Մենք համենայն դեպս փորձում ենք այդ անել, ինչում կարող եք համոզվել` դիտելով CivilNet.TV և ընթերցելով «Օրակարգ»: Մասնագիտությամբ արաբագետ եմ, ավարտել եմ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան, վերապատրաստվել Սիրիայում և Եգիպտոսում: Շատ եմ սիրում արաբերենը և Արևելքը: Գուցե առաջին հայացքից բարդ է գտնել արևելագիտության և մեդիայի կապը, այնուամենայնիվ այն առկա է, քանի որ միջազգային լրահոսի զգալի մասը բաժին է ընկնում հենց Արևելքի երկրներին: Հետաքրքրիր առաջարկներ, մտքեր կամ դիտողություններ ունենալու դեպքում անվարան կարող եք գրել ինձ` [email protected] էլ. հասցեով:

Arpi


Ես Արփի Մախսուդյանն եմ: Ծնվել եմ 1982թ. Մարտունիում: Ավարտել եմ Երևանի պետական  համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Երբեք չեմ մտածել, որ կսկսեմ հետաքրքրվել քաղաքականությամբ, բայց այսօր քնում ու արթնանում եմ` միայն այդ մասին խոսելով:

Պատճառը թերևս այն է, որ 2008-2011թթ. աշխատել եմ «Կապիտալ» օրաթերթում` որպես քաղաքական լրագրող, իսկ 2011-ի  հունիսի 1-ից միացել եմ CivilNet.tv-ին` որպես զրուցավար և խմբագիր: Ինչևէ, այսօր ես քաղաքական լրագրող եմ և կարող եմ պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին [email protected] հասցեով:

saqo_phԵս Սարգիսն եմ: Աշխատում եմ ՍիվիլՆեթում որպես օպերատոր և լուսանկարիչ: Ծնվել եմ Երևանում, սովորել և ավարտել եմ ԵԹԿՊԻ-ի Կինոօպերատորական բաժինը: Աշխատել եմ մի քանի մասնավոր ստուդիաներում որպես օպերատոր: Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց կինոյի և գեղարվեստական լուսանկարչության:

Շատ կինոօպերատորներ լուսանկարչությունը համարում են հոբբի, բայց ես այդպես չեմ կարծում: Լուսանկարչությունն ինձ համար ամեն ինչի սկիզբն է: Ինձ կարող եք գրել այս էլեկտրոնային հասցեով. [email protected]:
greg_

Անունս Գրեգ Բիլազարյան է: ՍիվիլՆեթում պրոդյուսեր եմ և անգլերեն լուրերի լրագրող/հաղորդավար: Ծնվել եմ ԱՄՆ Արևելյան ափին և ապրել այնտեղ 27 տարի: Հեռուստատեսային լրագրող եմ եղել ABC–ի երկու կայանում: Մի օր արթնացա և որոշեցի տեղափոխվել Հայաստան (իրական պատմությունն ավելի երկար է), իսկ երբ գտա ՍիվիլՆեթը` դարձա աշխարհի ամենաերջանիկ մարդը:

Այստեղ ամեն օր սովորում եմ, միաժամանակ սովորեցնում երիտասարդ լրագրողներին: Իմ աշխատանքն է` գտնել տաղանդն ու այն օգտագործելու ամենալավ ձևը: ՍիվիլՆեթի համար կարևոր է, թե ինչ ես ուզում տեսնել հենց դու: Ոչ մի միտք չի կարող աննշան կամ անօգտակար լինել: Ուղարկիր ինձ մտահղացումներ և առաջարկություններ [email protected] էլեկտրոնային հասցեով:
levon_copy_copy
Ես Լևոն Ջանփոլադյանն եմ: ՍիվիլՆեթում վարում եմ «Կանաչ լուրեր» էջը, որովհետև Հայաստանի բնության մեծ սիրահար եմ : Մեկ այլ`«ԲիզնեսՄենք» հաղորդաշարում փորձում եմ հասկանալ, թե ինչ է պետք Հայաստանում գործարար լինելու համար: Ինձ հետ միասին կարող եք ծանոթանալ նաև օրվա ամենակարևոր իրադարձություններին` ամեն օր ժամը 11-ին:

Լրագրողական կրթությունս սկսել եմ Երևանում` Ռուս-Հայկական համալսարանում, շարունակել ԱՄՆ-ի Միսսիսիպիի համալսարանում և ավարտել Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան համալսարանը: Ընթացքում համագործակցել եմ այդ երկրների մի շարք ԶԼՄ-ների հետ, որոնցից ուզում եմ առանձնացնել ԱՄՆ FOX News հեռուստաընկերությունն` իր դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատաոճի համար:

Եթե ունեք որևէ տեղեկություն կամ գաղափար, որը կարծում եք հետաքրքիր կլինի լուսաբանել «Կանաչ լուրեր» և «ԲիզնեսՄենք» հաղորդումների շրջանակում, անպայման գրեք ինձ` [email protected] հասցեով:
anna_copy_copy
Ես Աննան եմ: ՍիվիլՆեթում աշխատում եմ որպես օպերատոր: Ավարտել եմ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժինը:

Աշխատել եմ կինոյի և լուսանկարչության ոլորտում: Փարիզի Արվեստագետների տանը մասնակցել եմ վերապատրաստման ծրագրի, իրականացրել եմ տարբեր նախագծեր: Ունեցել եմ անհատական ցուցահանդես ԵԳՊԱ-ում:

Առաջարկությունների համար կարող եք գրել [email protected] հասցեով:
tatoԵս Տաթևն եմ: Լրագրող եմ: Ինչո՞ւ լրագրող: Որովհետև հայ եմ և սիրածս գիրքը «Փոքրիկ իշխանն» է: Ի՞նչ կապ ունի այդ գիրքը: Որովհետև սիրում եմ երազել ու փոքրիկ իշխանի պես ուզում եմ փոխել իմ մոլորակը` հայրենիքս, որ այն դառնա ավելի գունավոր ու բարի: Դրա համար ամենալավ միջոցը համարում եմ լրագրությունը: Ուզո՞ւմ եք օգնել ինձ այդ գործում, գրեք իմ էլ. փոստին` [email protected]: Մոռացա ասել,թե ինչու ՍիվիլՆեթ:

Որովհետև մեր աշխարհընկալումն այլ է: Ուզո՞ւմ եք համոզվել` հետևեք մեր եթերին: