31 հոկտեմբեր, 2011 17:47

Հոկտեմբեր 31, տարածաշրջան

 


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին հարցաքննության են հրավիրել խորհրդարան էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ հարուցված խարդախության գործով: Նրան մեղադրում են կեղծ փաստաթղթերով պետական 2 բանկից 3,2 մլդ դոլար վարկ ստանալու մեջ:

Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրամանով էկոնոմիկայի նախարար է նշանակվել հայազգի Դավիթ Իրադյանը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Աբխազիայում հայ բնակչությունը կազմում է շուրջ 20%, մինչդեռ ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հայերի, աբխազների և վրացիների թիվը հավասար է:

Ղրղզստանի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է Ալմազբեկ Աթամբաևը՝ ստանալեով ընտրողների ձայների մոտ 63%-ը: