Ֆրանսիայից ժամանած բժիշկները աշխատանքի են անցել երեք հիվանդանոցներում

Հունիսի 14-ին Ֆրանսիայից բժիշկներ են ժամանել Հայաստան, նրանք արդեն անցել են աշխատանքի երեք բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում․ այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկ Ֆրանսիայից ժամանած մեր բժիշկ գործընկերները արդեն իսկ անցել են աշխատանքի կովիդով զբաղվով 3 խոշոր ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն: Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին նրանց այցը կազմակերպելու համար, այն իրապես օգտակար է լինելու մեր համար»,- գրել է Թորոսյանը։

Մեկնաբանել