Խորհրդարանը քիչ առաջ հավանություն տվեց Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությանը։ Փակ քվեարկությամբ միջնորդության բավարարմանը կողմ է հանդես եկել 87 պատգամավոր։ «Լուսավոր Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն քվեարկությանը չեն մասնակցել։
Ավելի վաղ խորհրդարանը քննարկել և քվեարկել էր Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ «Իմ քայլը» խմբակցության 86 անդամներն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը «կողմ» էին քվեարկել։
Ծառուկյանին վերաբերող քրեական գործը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքերին։
Ներկա պահին Ծառուկյանը ԱԱԾ-ում մասնակցում է հարցաքննության։