23 ապրիլ, 2012 11:37

Երևանում կհիմնվի Բուենոս Այրեսի անվան այգի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիին ծանոթացրել է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաքի անվան այգու կառուցման նախագծին: 

Հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող այգին կկառուցվի Երևանի ու Բուենոս Այրեսի միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում:
Երևանի գլխավոր ճարտարապետը տեղում նախագծի վրա երկու քաղաքապետերին  ներկայացրել է նախատեսվող ծրագիրը: 

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, այգու տարածքը կզբաղեցնի շուրջ 2 հա: Այն կդառնա հանգստավայր ավելի քան 100 000 բնակչություն ունեցող Աջափնյակ վարչական շրջանի համար: Շուտով կտրվի ծրագրի առաջին փուլի մեկնարկը.: