24 ապրիլ, 2012 13:41
Սորոսը նախազգուշացնում է եվրոյի հնարավոր կոլապսի մասին
Ճգնաժամն օրեցօր խորանում է, և այն հաղթահարելու համար եվրոգոտու իշխանությունները պետք է խթանեն տնտեսական աճը, հայտարարել է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը։
24 ապրիլ, 2012 13:43
Մոսկվայում այսօր`ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են «Ռուսաստանի հայերի միություն»-ից:
Առավոտյան Մոսկվայի հայկական համայնքը ծաղիկներ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին: Կեսօրին Ռուսաստանում Թուրքայի դեսպանատան մոտ կազմակերպվել է պիկետ՝ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու պահանջներով: Դրան հաջորդելու է տարելիցին նվիրված համաքաղաքային ցույցը:
Այսօր` երեկոյան, կայանալու է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի համերգը՝ նվիրված Ցեղասպանությանը զոհերի հիշատակին: Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների կինոթատրոններում այսօր ցուցադրվելու է նաև Ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը: