Թեհրանում այսօր հարյուրավոր իրանահայեր հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է IRNA լրատվական գործակալությունը:
Միջոցառման ժամանակ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը նշել է, որ հայ պաշտոնյաները մշտապես պաշտպանելու են ցեղասպանությանը զոհ գնացած հայերի իրավունքները:
«Չնայած մեկ դար է անցել այս ողբերգական իրադարձությունից, աշխարհի հայերը երբեք չեն մոռանա Ցեղասպանությունը»,-ընդգծել է նա:
Հայոց մեծ եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը Թեհրանում ներկա են եղել Իրանում ՀՀ դեսպանը, իրանահայ համայնքի ներկայացուցիչներ և այլք: