Հումք տիեզերքից. միլիարդատերերը կյուրացնեն աստերոիդները

Planetary Resources Inc. ընկերությունը Սիեթլում կայանալիք հանդիպման ժամանակ մանրակրկիտ տեղեկատվություն կներկայացնի այն մասին, թե ինչպես է հնարավոր ապագայում աշխարհն ապահովել բնական տիեզերական հումքով:

Planetary Resources ընկերության հիմանդիրների ու հովանավորների շարքում են այնպիսի մեծահարուստներ, ինչպիսիք են Google-ի հիմնադիր Լարի Փեյջը և Google-ի նախկին տնօրեն Էրիկ Շմիդտը, Microsoft-ի ծրագրերի նախկին հեղինակ Չարլզ Սիմոնին, X-Prize հիմնադրամի նախագահ Փիթեր Դիամանդիսը, ինչպես նաև «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը:

Կեկա կալիֆոռնիական ինստիտուտն ապրիլի սկզբին ներկայացրել էր մի հետազոտություն, որն իրականացվել է NASA-ի մի շարք գիտնականների մասնակցությամբ: Ըստ այդ հետազոտության` աստերոիդների որսն ու օգտագործումը տեխնիկապես հնարավոր կդառնա մինչև 2025թ.:

Դիտարկվում է 7 մետր տրամագծով և 500-1000 տոննա զանգվածով աստերոիդի հետ աշխատանքը: Ջրից, երկաթից, նիկելից և կոբալտից բացի աստերոիդներից կարելի է ստանալ նաև հազվագյուտ քիմիական տարրեր:

Հետազոտողներն առաջարկում են չտեղափոխել աստերոիդը երկրագունդ, այլ ուղարկել Լուսնի ուղեծիր: Այնտեղ օգտակար հանածոների արդյունահանությունը կիրականացվի տիեզերական ռոբոտների միջոցով: Ըստ հետազոտության տվյալների` միայն աստերոիդների որսն ու տիեզերական նավի միջոցով դրանց տեղափոխումը Լուսին կտևի 6-10 տարի: Այս նախաձեռնության արժեքը մոտավոր հաշվարկներով կլինի $2,6 մլրդ:

Մեկնաբանել