25 ապրիլ, 2012 13:14

Սիրիայում հարգել են Եղեռնի զոհերի հիշատակը

Հայոց մեծ եղեռնի 97-ամյակի կապակցությամբ ապրիլի 24-ին Դամասկոսի առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ, ապա` հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո սգո արարողության մասնակիցներն ուղևորվել են Դամասկոսի հայոց գերեզմանատուն` ուր գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, հուշահամալիրում` Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են դրել Եղեռնի զոհերի հուշարձանին:

Արարողությանը մասնակցել են բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: