Firefox բրաուզերի 12-րդ նոր տարբերակը հայաֆիկացված է

Լույս է տեսել Mozilla Foundation ընկերության նախագծած Firefox բրաուզերի 12-րդ թարմացումը, որը հասանելի է նաև հայերեն լեզվով: Այս մասին ՍիվիլՆեթ-ին տեղեկացրել է «Մոզիլլա Հայաստան» թիմի անդամ Հրանտ Օհանյանը:

Firefox-ի 12-րդ տարբերակը պարունակում է մի շարք նորամուծություններ: Թարմացվել են մուլտիմեդիայի կառավարման բաղադրիչները, այդ թվում` HTML5-ի համար, «Գտնել էջում» (Ctrl + F) հնարավորությունում ավելացվել է որոնման արդյունքերի կենտրոնացում, վեբ էջի կոդի աղբյուրը դիտելիս ավելացվել է տողերի համարակալումը։

Բացի այդ` այսուհետ Firefox-ի թարմացումը կարող է կատարվել առանց հարցման:

Firefox 12 հայաֆիկացված տարբերակը կարելի է ներբեռնել Mozilla-ի պաշտոնական կայքից:

«Մոզիլլա Հայաստան» թիմը հայաֆիկացնում է Mozilla Foundation ընկերության ծրագրերը: Այս գործընթացը համակարգում է Mozilla Foundation-ի երկու կամավոր աշխատակից` Արմեն Զամբրանո Գասպարյանը և Ռոբերտ Սարգսյանը:

Մեկնաբանել