Օբաման խստացրել է պատժամիջոցները Իրանի և Սիրիայի նկատմամբ

Կարգադրության համաձայն՝ արգելվում են ֆինանսական տրանզակցիաները այն օտարերկրացիների հետ, որոնք շրջանցում են այս երկրների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Բացի այդ՝ արգելվում է այդ մարդկանց մուտքը ԱՄՆ։

Պատժամիջոցների կիրառումը վերահսկվելու է ԱՄՆ-ի Պետքարտուղարությանը կից ֆինանսական գերատեսչության կողմից, որը իրավունք ունի հրապարակել այդ անձանց անունները և արգելել նրանց մուտքը ԱՄՆ-ի ֆինանսական և առևտրային շուկաներ։

Մեկնաբանել