«Ռենկո»-ն և «Գուցինի»-ն ներդրումային ծրագրեր կիրականացնեն Երևանում

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և իտալական «Ռենկո» ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինիի ու «Գուցինի»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Տարոն Մարգարյանը ներկայացրել է հյուրերին քաղաքային տնտեսության կառավարման իր մոտեցումները և կարևորել միջազգային մասնագիտացած ընկերությունների ներգրավումը:

«Ռենկո» -ի տնօրենն ընդգծել է, որ իր ընկերությունը մեկ անգամ չէ, որ համոզվել է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության և վստահելի գործընկեր լինելու մեջ: Նա վստահեցրել է, որ «Գուցինի» ընկերությունը ևս կարող է լուրջ դերակատարում ունենալ Երևանի զարգացման ծրագրերի իրականացման հարցում` հընթացս դառնալով նաև վստահելի գործընկեր:

Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առաջարկվող ներդրումային ծրագրերը, այդ թվում` ընկերության մասնագետների կողմից տեղում դիտարկելով դաշտը, որի արդյունքում կնախապատրաստվի ներդրումային հստակ առաջարկի փաթեթը, ինչն առավել առարկայական կդարձնի համագործակցության եզրերը:

Մեկնաբանել