Տորնադո՝ Ճապոնիայում

Կղզու կենտրոնական և հյուսիսային մասերում ուժեղ փոթորկի հետևանքով մահացել է մեկ մարդ, վիրավորվել՝ մոտ հիսունը։ Աղետի հետևանքով տուժել է ավելի քան 500 բնակավայր։ Ականատեսների վկայությամբ՝ քամին քշել-տարել է տների տանիքները, շուռ տվել գովազդային վահանակները։

Մեծապես տուժել է Իբարակի պրեֆեկտուրայի Ցուկուբա քաղաքը, որտեղ փլատակների տակ է մնացել 14-ամյա պատանին։ Վնասված էլեկտրահաղորդալարերի պատճառով Իբարակի, Տոտիգի, Գումա, Կանագավա, Սայտամա պրեֆեկտուրաներում և Տոկիոյում հոսանքազրկվել է ավելի քան 20 հազ. ընտանիք։ Դադարեցված է նաև «Սինկանսեն» ճեպընթացների երթևեկությունը։

Մեկնաբանել