Ամանոն Թեհրան իր հերթական այցի շրջանակում այս երկրի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բանակցություններ կանցկացնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հաղորդում է AFP-ն։
Ժամանումից անմիջապես հետո նա հանդիպել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանիի հետ։ Նախատեսված է Ամանոյի հանդիպումը նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Սաիդ Ջալիլի և արտգործնախարար Ալի Ակբար Սալեհիի հետ։ Մի շարք փորձագետների կանխատեսմամբ՝ հնարավոր է բանակցություններն ավարտվեն Իրանի միջուկային օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի գործակալների մուտքի թույլտվության շուջ պայամանավորվածության ձեռքբերմամբ։
Թեհրան մեկնելուց առաջ Ամանոն հայտարարել էր, թե լավատեսորեն է տրամադրված։
Հիշենցենք, որ Իրանի և միջազագային միջնորդների «վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) միջև բանակցությունների երկրոդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Բաղդադում։ Առաջին փուլը, բանակցյաին գործընթացի 15-ամյա ընդմիջումից հետո կայացել էր Ստամբուլում ապրիլի 14-ին։
Միջազգային հանրությունը՝ մասնավորապես Արևմուտքը, մտավախություն ունի, որ Իրանը խաղաղ ատոմի ծրագրի անվան ներքո միջուկային զենք է նախագծում։ Թեհրանը այս մեղադրանքները հերքում է։