Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

Մայիսի 26-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով մայիսի 31-ին Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում կայանալիք Հունաստան – Հայաստան և հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադշտում կայանալիք Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումներին: Մայիսի 26-ից ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ.
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»

Պաշտպաններ.
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան, «Յագելոնիա», Լեհաստան
Լևոն Հայրապետյան, «Լեխիա Գդանսկ», Լեհաստան
Հրայր Մկոյան, «Սպարտակ», Նալչիկ, Ռուսաստան
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ.
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արթուր Եդիգարյան, «Խիմկի», Ռուսաստան
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Զավեն Բադոյան, «ԲԱՏԵ», Բելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Հարձակվողներ.
Արթուր Սարկիսով, «Շիննիկ», Ռուսաստան
Մարկոս Պիզելլի, «Կուբան», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան

Մարզական գործընկեր` SportArmenia.com