Զանգվածային կրճատումներ BlackBerry արտադրող ընկերությունում. Financial Times

Թերթի հաղորդմամբ` կադրային վերանայումները տեղի կունենան տարեկան ծախսերը մինչև $1 մլրդ-ով կրճատելու ծրագրի շրջանակում: Ակնկալվում է, որ RIM-ը, որի շուկայական մասնաբաժինը անընդհատ կրճատվում է Apple-ի iPhone-ի և Google-ի Android օպերացիոն համակարգի հետ մրցակցության պայմաններում, կհայտարարի առնվազն 2 հազ. աշխատակցի աշխատանքից հեռացման մասին: Ընկերությունը կադրային մի շարք կրճատումներ է արդեն կատարել: Նշենք, որ ի սկզբանե RIM-ի անձնակազմը 20 հազ. էր: Ներկայում աշխատակիցների թիվը 16,5 հազ. է:

RIM-ի համանման ծրագրերի մասին ավելի վաղ գրել էին նաև Toronto Globe և Mail թերթերը: Ընկերությունը սակայն հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը:

Մեկնաբանել