Հայ և ադրբեջանցի լրագրողները կհանդիպեն Մոսկվայում

Հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 4-ին «Российская газета» օրաթերթի խմբագրությունում: Հանդիպումը նախաձեռնել է Ռուսաստանի «Միջազգային մշակութային միության» նախագահ Միխայիլ Շվիդկոն:

Հենց այստեղ էլ երկու երկրների մտավորականները հանդիպել էին փետրվարի 22-ին: Հանդիպումը նախաձեռնած Շվիդկոն հայտարարել էր, որ նման հանդիպումները լինելու են շարունակական:

Մեկնաբանել