Facebook-ն ու Twitter-ը վտանգավոր են. Յոախիմ Լյով

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը Եվրո 2012-ի նախօրեին խոսել է սոցցանցերի հանդեպ իր վերաբերմունքի մասին:
«Հարգանքով եմ վերաբերվում այն ֆուտբոլիստներին, ովքեր օգտագործում են Facebook և Twitter: Այս կայքերը իրենց շփման միջոցն են, սակայն ոչ ինձ համար: Կարծում եմ, որ Facebook-ը և Twitter-ն, այնուամենայնիվ, վտանգավոր են: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են մարդիկ հազարավոր մարդկանց ի ցույց դնում իրենց անձնական կյանքը՝ ներառյալ խիստ գաղտնի և ինտիմ մանրամասները: Իմ փաստաբանը պետք է հասնի բոլոր այն էջերի փակմանը, որոնք իմ անունից են գործում»,- Լյովի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել