Իսպանացի ֆուտբոլիստները դեմ են սոցկայքերից հրաժարվելուն

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը խնդրանքով դիմել են երկրի ֆուտբոլի ֆեդերացիային, որ հանվի Եվրո-2012-ի ժամանակ սոցիալական կայքերից օգտվելու արգելքը: Այս մասին տեղեկացնում է El Confidencial-ը:
Ֆուտբոլիստներն այս քայլը բացատրել են նրանով, որ համացանցում միկրոբլոգերից օգտվել պարտավորեցնում են գովազդային պայմանագրերը: Բացի այդ, նրանք հայտնել են, որ 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ սոցկայքերում շփումն իրենց ամենևին էլ չի խանգարել նվաճել չեմպիոնական տիտղոսը:
Նշենք, որ համացանցում իրենց օգտաէջերն ունեն Ֆաբրեգասը, Ինյեստան, Պիկեն, Կասիլյասը, Ռամոսը, Ալոնսոն և Մատան:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել