Պրանդելի. Իտալիան պատրաստ չէ Եվրո 2012-ին

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին ընկերական խաղում Ռուսաստանից կրած խոշոր հաշվով (0:3) պարտությունից հետո հայտարարել է, որ դժգոհ է իր թիմի պաշտպանների խաղից:
«Լավ է, որ հիմա պարտվեցինք. հարկավոր է իջնել երկնքից: Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի առաջնությանը, մենք` ոչ: Մենք շատ ժամանակ չունենք: Պետք է պատրաստ լինել մինչև հունիսի 10-ին կայանալիք Իսպանիայի հետ հանդիպումը:
Ամբողջ ընտրական փուլում մենք ընդամենը 2 գոլ ենք բաց թողել, բայց դա 8 ամիս առաջ էր: Այժմ շատ թույլ խաղացինք պաշտպանությունում, և ես, որպես մարզիչ, պետք է աշխատեմ այդ ուղղությամբ: Տղաները նույնպես հասկանում են խնդիրը:
0:3 հաշվի ժամանակ բարդ է, որևէ լավ բան մատնանշել: Պարզ դարձավ նաև, որ մենք հոգեբանական և ֆիզպատրաստվածության խնդիրներ ունենք:
Գաղտնիք չէ, որ ֆուտբոլիստներն ընկճված են, բայց բոլոը միաբերան պնդում են, որ լավ է, որ ընկերական խաղում ենք պարտվում: Մենք դեռ կարող ենք ամեն ինչ սկզբից սկսել»,- Պրանդելիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել