Թաիլանդի փղերն իրենց աջակցությունն են հայտնել Եվրո 2012-ի մասնակիցներին (ֆոտոշարք)

Թաիլանդում այդ երկրի մի քանի բնակիչներ որոշել են իրենց աջակցությունը հայտնել Եվրո 2012-ի մասնակիցներին։ Նրանք ներկել են իրենց փղերին Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մասնակիցների դրոշների գուներով և ֆուտբոլ խաղացել։ Ցավոք, հնարավոր չի եղել պարզել հաղթողին, քանի որ տարբեր հավաքականները «ներկայացնող» փղերը մասնակցել են միևնույն խաղին։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Մեկնաբանել