17 հունիս, 2012 11:34

Հանգիստ թողեք Ռոնալդուին. Պիրես

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբեր Պիրեսը խոսել Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի առաջատարԿրիշտիանո Ռոնալդուի ցուցադրած խաղի մասին:

«Մարդիկ պետք է հանգիստ թողնեն Ռոնալդուին, հերիք է ճնշել նրան: Բոլորը գիտեն` երբ նա «Ռեալում» առանց ճնշման խաղում է, ապա նրա մոտ ամեն բան ստացվում է: Եվ ի՞նչ անենք, որ Ռոնալդուն 2 խաղում գոլ չի խփել. նա սովորական մարդ է, այլ ոչ թե մեքենա», – Պիրեսի խոքերն է մեջբերում O Jogo-ն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com