17 հունիս, 2012 12:59

Չեխ. Ռուսները մեզ հաղթեցին, բայց հիմա ստիպված են հավաքել ճամպրուկները

Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետր ՉեխըԼեհաստանի նկատմամբ տարած հաղթանակից (1:0) հետո կիսվել է իր տպավորություններով:

«Ռուսաստանի հավաքականի հետ խաղի համեմատ, երբ մենք հաջող սկսեցինք, իսկ հետո կորցրինք խաղի ռիթմը, լեհերի հետ խաղում մենք վատ մեկնարկեցինք: Դաշտի տերերը խաղի սկզբում օգտվում էին մեր բոլոր սխալներով, սակայն հետզհետե մենք խաղի մեջ մտանք, սկսեցինք վտանգավոր պահեր ստեղծել և արդյունքում գոլ խփեցինք, ինչը, կարծում եմ, արդարացի էր:

Մեզ հայտնեցին զուգահեռ խաղի արդյունքը: Սակայն մենք կենտրոնացած էինք միմիայն մեր խաղի վրա: Մենք գերադասեցինք չսպասել հրաշքների, այլ ինքնուրույն լուծել խնդիրը:

Այժմ մենք 6 միավոր ունենք, գտնվում ենք խմբի առաջին հորիզոնականում: Առաջին խաղերը չեն որոշում մրցաշարի ճակատագիրը: Ռուսները հաղթեցին մեզ առաջին խաղում, բայց հիմա ստիպված են հավաքել ճամպրուկները», – Չեխի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com