Հունաստանի հավաքականի ավագ Գիորգոս Կարագունիսը ճանաչվել է Եվրո 2012-ի խմբային փուլի վերջին տուրի Հունաստան – Ռուսաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հենց Կարագունիսի գոլի շնորհիվ Հունաստանը 1:0 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի հավաքականին և A խմբից երկրորդ տեղով դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Մարզական գործընկեր` SportArmenia.com