Ռայմոնդ Ֆերհեյն․ Ռուսաստանն արժանիորեն դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ, հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Ֆերհեյնը հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականն արժանիորեն դուրս մնաց Եվրո 2012-ից։ Հիշեցնենք, որ Ֆերհեյնը ժամանակին աշխատել է Ռուսաստանի հավաքականում, իսկ վերջերս նաև օգնում էր Դիկ Ադվոկատին։

«Ռուսաստանը դուրս մնաց։ Եվ արժանի էր դրան։ Երկրորդ խաղակեսում տարածքային առավելության 80 տոկոսը նրանցն էր, սակայն առանց ստեղծագործ մտքի գոլեր չեն լինում։ Ֆուտբոլը շատ պարզ խաղ է։ Եթե դու ավելի շատ գնդակներ ես խփում, քան մրցակիցը, ապա դու արժանի ես հաղթանակի։ Տարածքային առավելությունն ու գոլային պահերի քանակը ոչ մի նշանակություն չունեն», – Twitter-ի իր էջում գրել է Ֆերհեյնը։

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի հավաքականը, որը մինչև երեկվա խաղը Եվրո 2012-ի A խմբում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը, 0։1 հաշվով պարտվել է Հունաստանի հավաքականին և դուրս է մնացել հետագա պայքարից։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել