Ռուս ֆանատները սրճարան են այրել

Երեկ Ռուսաստանի Սամարա քաղաքում` Վոլգա գետի ափին, սրճարան է այրվել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Հրշեջները գրեթե չեն կասկածում, որ կատարվածի մեջ «մեղավոր» են ռուս երկրպագուներն, ովքեր սրճարանում դիտել են Ռուսաստան – Հունաստան հանդիպումը: Հիշեցնենք, որ այդ խաղում Ռուսաստանի ընտրանին նվազագույն հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել