Քինը Մոդրիչին խոստացել է Իտալիային դուրս թողնել Եվրո 2012-ից

Իռլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբի Քինը խորվաթ ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչին խոստացել է Եվրո-2012-ի խմբային փուլի վերջին խաղում միավորներ խլել Իտալիայի հավաքականից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2009-2011 թվականներին «Տոտենհեմում» միասին հանդես եկած Քինն ու Մոդրիչը փոխանակվել են sms-հաղորդագրություններով:

«Ես Ռոբիին հաղորդագրություն գրեցի: Նա ինձ պատասխանեց, որ իրենք չեն պատրաստվում հայրենիք վերադառնալ առանց միավորների:

Ես վստահ եմ, որ մենք կշարունակենք պայքարն արդեն քառորդ եզրափակիչում: Մեր թիմը լավագույնն է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը», – ասել է Մոդրիչը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել