Մեկնարկել է «Արի տուն» 2012թ. ծրագրի երկրորդ փուլը

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է «Արի տուն» 2012թ. ծրագրի երկրորդ փուլի բացումը: Նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝

ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին ծրագրին աջակցելու համար:

Ծրագրի մասնակիցները 10 օր ապրելու են հյուրընկալ ընտանիքներում, որի ընթացքում կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր և ուսումնական հաստատություններ, կլինեն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և այլն, այնուհետև չորս օր կանցկացնեն Աղավնաձորի ճամբարում:

«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Ուկրաինայից 104 երիտասարդ: Միջոցառման ավարտին ներկաները դիտել են «Արի տուն» ծրագրի մասին տեսաֆիլմ:

Մեկնաբանել