Շագալի հինգ կտավ և Դալիի մեկ քանդակ աճուրդի կդրվեն

Բրիտանական Bonhams աճուրդի տունը վաճառքի կդնի Մարկ Շագալի վրձնին պատկանող հինգ կտավ և Սալվադոր Դալիի մեկ քանդակ: Իմպրեսիոնիստների և մոդեռնիստների աշխատանքների հետ մեկտեղ կներկայացվեն նաև ֆրանսիացի այնպիսի անվանի գեղանկարիչների կտավների էսqիզներ, ինչպիսիք են Էդգար Դեգան և Կամիլ Պիսարոն:

Այսօր վաճառքի կդրվեն Մարկ Շագալի՝ հետպատերազմյան ժամանակաշրջանի աշխատանքները, որոնց թվում են «Կրկեսը», «Ալ գույնով կնոջ էտյուդ» և «Գիշերային էտյուդ Վանսում» կտավները, որոնց նախնական գինը սահմանվել է 110-500 հազ. դոլար:

Արվեստի սիրահարների ուշադրությունը, անշուշտ, կգրավի նաև հանրահայտ իսպանացու՝ Սալվադոր Դալիի բրոնզե քանդակը. 260 կգ-անոց «Հալած ժամացույցով ձին», որը մինչ այժմ գտնվում էր շվեյցարական մասնավոր հավաքածուում, կվաճառվի 320-650 հազ. դոլարով:

Մեկնաբանել