Հենրիխ Մխիթարյանը միացել է Շախտյորին

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն այսօր միացել է Ավստրիայի Գիոնգ քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Դոնեցկի «Շախտյորին»: Այս մասին հաղորդում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը: Հենրիխը մեկնել է Զալցբուրգ, որտեղից էլ գնացել է Գիոնգ:

Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ գերազանց հանգիստ է անցկացրել, հանդիպել է հարազատներին և ծանոթներին, իսկ այժմ մեծ սիրով միանում է թիմի մարզումներին:

Մխիթարյանն արդեն մասնակցել է առաջին մարզմանը և երեկոյան պատրաստվում է թիմի հետ դիտել Ուկրաինա – Անգլիա հանդիպումը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել