Նասրին հայհոյել է լրագրողին

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Սամիր Նասրին երեկ Իսպանիայի հետ Եվրո 2012-իքառորդ եզրափակիչ հանդիպումից հետո վիճել է լրագրողի հետ։ Հիշեցնենք, որ Նասրին չէր ընդգրկվել թիմի հիմնական կազմում և փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում։

Եզրափակիչ սուլիչից հետո լրագրողները խնդրել են նրան մեկնաբանել խաղի արդյունքը, ինչին ի պատասխան նա ասել է. «Կեղտ եք փնտրու՞մ։ Խնդիրներ կունենաք»։ Ապա Նասրին հեռացել է հանդերձարան։ Սրան ի պատասխան լրագորղը նրան ուղարկել է «գրողի ծոցը»։ Նասրին վերադարձել է, հայհոյել լրագրողին, որից հետո հրավիրել է հաշիվ մաքրելու. «Կարող եք նաև գրել, որ ես կոպիտ եմ եղել»։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել