Շախտյորը հաղթում է Մխիթարյանի ակտիվ մասնակցությամբ (ֆոտոշարք)

Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Շախտյորն» իր առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց: «Հանքափորները» խոշոր 4:0 հաշվով պարտության մատնեցին Ժնևի «Սերվետին»: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական ակումբի մեկնարկային կազմում էր և կրկին ամենակտիվներից էր խաղադաշտում:

Մխիթարյանը հանդիպման 11-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեց իր թիմի համար, որը հստակ իրացրեց Ֆերնանդինյոն ու առաջ մղեց «Շախտյորին», իսկ 30-րդ րոպեին Հենրիխն ինքն աչքի ընկավ` հաշիվը դարձնելով 3:0: Հանդիպման 70-րդ րոպեին Միրչա Լուչեսկուն Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց Մալինովսկուն:

Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագների լուսանկարները.
Լուսանկարները` «Շախտյորի» պաշտոնական կայքի

Մեկնաբանել