Ամերիկացիները նշում են Անկախության օրը

Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր 236-րդ անգամ նշում է իր գլխավոր ազգային տոնը՝ Անկախության օրը՝ նվիրված հռչակագրի ստորագրմանը, որը երկիրը հռչակեց ազատ բրիտանական թագի գերիշխանությունից։

Գլխավոր իրադարձությունը Անկախության օրվա շքերթն է, որն անցկացվում է Վաշինգտոնում կեսօրին։

Այսօր ԱՄՆ-ի մեծ և փոքր քաղաքներում տեղի են ունենում շքերթներ, ներկայացումներ և համերգներ, հրավառություն։ Շատ ամերիկացիներ Անկախության օրը նշում են բնության գրկում կամ տանը՝ ընտանիքի հետ։

Անկախության օրը ԱՄՆ-ում նշվում է 1776-ից։ Հենց 1776թ․ հուլիսի 2-ին Ֆիլադելֆիա քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) ամերիկյան Կոնգրեսն ընդունեց Անկախության հռչակագրի նախնական տարբերակը։ Եվս երկու օր անց Կոնգրեսը հավանություն տվեց փաստաթղթի փոփոխված տարբերակին։ Այդ իսկ պատճառով էլ Միացյալ Նահանգների՝ որպես ազատ ու անկախ երկրի «ծննդյան օր» համարվում է հուլիսի 4-ը։

Մեկնաբանել