6 հուլիս, 2012 13:43

Գվարդիոլան չի գլխավորի Ռուսաստանի ընտրանին

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գործակալ Խոսե Մարիա Օրոբիտգը բացառել է, որ իր հաճախորդը կարող է գլխավորել Ռուսաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»:

«Պեպը ՌՖՖ-ից որևէ առաջարկ չի ստացել: Չեմ հասկանում, թե որտեղից են վերցրել նման տեղեկությունը: Դա բացառվում է:

Գվարդիոլան իր ընտանիքի հետ այժմ գտնվում է Նյու Յորքում և մտադիր է ԱՄՆ-ում ևս մեկ տարի անցկացնելուց հետո նոր միայն աշխատանքի անցնել», – ասել է 41-ամյա իսպանացի մասնագետի գործակալը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com