ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հուլիսի 11-12-ին կայցելի Հայաստան՝ տարածաշրջանային այցի շրջանակում։ Մինչ այդ նա կայցելի Բաքու՝ հուլիսի 8-9-ը, Թբիլիսի և Բաթումի` հուլիսի 10-11-ը։

ԵԱՀԿ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ այցի շրջանակում Զանիերը հանդիպումներ կունենա ղեկավար մարմինների, տարբեր կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Երեք երկրների արտգործնախարարների հետ նա կքննարկի ռազմա-քաղաքական, տնտեսական, բնապահպանական ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Բոլոր երեք երկրներում Զանիերը կհանդիպի լրագրողների հետ։

Մեկնաբանել