Մեսսին ցանկանում է դատի տալ իր համրության մասին լուրեր տարածող ամսագրին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին սպառնացել է դատի տալ Kepes Sport հունգարական ամսագրին արգենտինացու հարցազրույցը տպագրելու համար, որում նա իբր պատմել է, թե փոքր ժամանակ թիմակիցներն իրեն համրի տեղ են դրել: Ինչպես ընդգծել է Մեսսին, նա երբեք չի շփվել այս ամսագրի ներկայացուցիչների հետ:

«Այս հարցազրույցն իրականում գոյություն չունի: Ես ցանկանում եմ հերքել այն և նշել, որ երբեք այդպիսի բաներ չեմ ասել: Ես իրավունք ունեմ դատի տալ Kepes Sport-ին», – Մեսսիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել