Միայն ոսկե մեդալների ետևից ենք գնում Լոնդոն. Նեյմար

Բրազիլիայի օլիմպիական հավաքականի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ իր հավաքականին գալիք Օլիմպիական խաղերում հետաքրքրում է բացառապես հաղթանակը:

«Մենք Լոնդոն ենք ժամանել ոսկին նվաճելու համար: Մեր մտքերը կապված են բացառապես հաղթանակի հետ։ Մենք այստեղ այն բանի համար չենք, որպեսզի զվարճանանք և հանդիպում անցկացնենք, ապա վերադառնանք տուն: Այստեղ ենք եկել տիտղոսի հետևից», – ասել է Նեյմարը Անգլիայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը երեկ է ժամանել Լոնդոն, ուր կանցկացնի նախապատրաստական հավաքի վերջին փուլը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել