Բան Կի Մունի օգնականը կմեկնի Սիրիա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտադիր է իր օգնականին ուղարկել Սիրիա՝ գնահատելու երկրում ստեղծված իրավիճակը:

«Ես Սիրիա կուղարկեմ իմ օգնականին, որ գնահատի երկրի ներկայիս իրավիճակը: Բացի այդ՝ Սիրիա կմեկնի բարձրաստիճան ռազմական խորհրդատու՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Խորվաթիայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

Հուլիսի 20-ին, բալկանյան տարածաշրջան այցի շրջանակում, Բան Կի Մունը ժամանել է Խորվաթիա: Այսօր նա հանդիպելու է Խորվաթիայի նախագահ Իվո Իոսիպովիչի, վարչապետ, Զորան Միլանովիչի և ԱԳՆ նախարար Վեսնոյ Պուսիչի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Պուլա քաղաք, որտեղ մեկնարկելու է միջազգային 59-րդ կինոփառատոնը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանել