Միլանը 10 մլն եվրո է առաջարկում Յուվենտուսի հարձակվողի համար

«Միլանի» ղեկավարությունը, որը ՊՍԺ տեղափոխված Իբրչահիմովիչին փոխարինող է փնտրում, կենտրոնացել է «Յուվենտուսի» հարձակվող Ալեսանդրո Մատրիի վրա, տեղեկացնում է Tuttosport-ը:

Պարբերականի տեղեկացմամբ, «ռոսոներին» 27-ամյա հարձակվողի համար առաջարկում են 10 մլն եվրո: Սակայն թուրինցիները, ովքեր 2011թ. հարձակվողի համար 18 մլն եվրո էին վճարել, մտադիր չեն նրանից բաժանվել 15 միլիոնից պակաս գումարով:

Նշենք, որ անցած մրցաշրջանում Մատրին «Ծեր Սինյորայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում և խփել 10 գոլ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել