23 հուլիս, 2012 14:33

Բրիտանիայում մոտ 250 հազ․ անօրինական ներգաղթյալ է ապրում

Մեծ Բրիտանիայում ապօրինի ապրում է մոտ 250 հազ․ օտարերկրացի, հաղորդում է BBC-ն՝ վկայակչելով երկրի խորհրդարանական իմիգրացիոն հանձնաժողովը։

Հանձնաժողովի հայտարարությունում ասված է, որ 276 հազ․ անօրինական ներգաղթյալների շրջանում հսկայական թիվ են կազմում վիզան չերկարացրած օտարերկրացիները, հետախուզության մեջ գտնվող միգրանտները և Բրիտանիայում ապսատան խնդրող մարդիկ։

Բացի այդ՝ հաղորդոագրությունում նշված է, որ երկրում ապօրինի բնակվում է մոտ 4 հազ․ օտարերկացի հանցագործ։

Պատգամավորները քննադատում են Մեծ Բրիտանիայի իշխանություններին անօրինական ներգաղթյալներին արտաքսել չկարողանալու համար։