23 հուլիս, 2012 14:34

«Կովկասի գերուհին-2». նոր հայացք՝ հին պատմությանը

Ղրիմում արդեն մի քանի օր է՝ ընթանում են հանրահայտ ռեժիսոր Լեոնիդ Գայդայի լեգենդար կատակերգության՝ «Կովկասի գերուհին-2 կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմի ռեմեյքի նկարահանումները, որոնց առաջին փուլն անցել է «Մոսֆիլմում»: 

Սյուժետային հիմնական գիծն անփոփոխ է (նույնիսկ պահպանվել են որոշ մեջբերումներ), սակայն պատմությունը ժամանակակից երանգ է ստացել:

«Մենք չենք փորձում այդ մեծ գործից ավելի լավ բան ստեղծել. սա պարզապես մեր սերնդի հայացքն է հին վարկածին: Հագուստը և դեկորացիաները վերարտադրվել են հին մոդելների հիման վրա: Մենք ցանկանում ենք պահպանել հանրահայտ և սիրված այս ֆիլմի ոգին»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Մաքսիմ Վորոնկովը:

Նինայի և Շուրիկի գլխավոր դերերին հրավիրվել են երիտասարդ դերասաններ Անաստասյա Զադորոժնայան և Դմիտրի Շարակոիսը: Բացի այդ՝ ֆիլմում ընդգրկված են Գենադի Խազանովը (ընկեր Սաախով), Նիկոլայ Դոբրինինը (Հիմար), Սերգեյ Ստեպանչենկոն (Փորձառու), Սեմյոն Ստրուգաչովը (Վախկոտ):

Նկարահանման հարթակում աշխատանքը եռում է, քանի որ անհրաժեշտ է հասցնել մինչև օգոստոսի 20-ը՝ նկարահանումների վերջնաժամկետը:

«Կովկասի գերուհին-2» ֆիլմում հյուրասեր կովկասցու՝ պատգամավոր Մերիմի դերակատար ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Բոգդասարովը վստահ է, որ նախագիծը հաջողություն կունենա:

«Որոշ մարդկանց այս ժապավենը, հնարավոր է՝ կվանի, որովհետև նրանք սովորել են հին տարբերակին, սակայն վստահ եմ՝ մենք էլ երկրպագուներ կունենանք»,- ասել է Բոգդասարովը: