British Airways-ը վերադառնում է Վրաստան

2013թ. հոկտեմբերի 13-ից կսկսվեն Թբիլիսի-Լոնդոն չվերթները. բրիտանական British Airways-ը 10-ամյա դադարից հետո վերադառնում է Վրաստանի շուկա, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»:

Ըստ ընկերության պաշտոնական հաղորդագրության՝ ընկերությունն ընդլայնում է իր չվերթների ուղղությունները, որոնց թվում է նաև Թբիլիսի-Լոնդոն չվերթը:

Նշենք, որ բրիտանական ավիաընկերությունը վրացքկան շուկայից հեռացել էր իրեն տրամադրվող հարկային արտոնությունների կրճատման պատճառով:

Մեկնաբանել