Բրիտանական ընկերությունները 21,3%-ով ավելացրել են շահաբաժինների վճարումը

Մեծ Բրիտանիայի ընկերությունները 2012թ․ 2-րդ եռամսյակում 22,6 մլրդ ֆունտ ստեռլինգի ($35,5 մլրդ) շահաբաժին են վճարել, ասված է Capita Registras-ի (Մեծ Բրիտանիայում արժեթղթերի գրանցմամբ զբաղվող իրավաբանական խոշորագույն ներկայացուցչություն) հաշվետվությունում, հաղորդում է Reuters-ը։

2012թ․ 2-րդ եռամսյակը դարձել է վեցերորդ եռամսյակը շարունակ, որոնց ընթացքում բաժնետերերի շահաբաժինների վճարումն ավելացել է։ 2012թ․ 1-ին կիսամյակում բրիտանական ընկերությունների բաժնետերերը ստացել են 41,4 մլրդ ֆունտ, ինչը 21,3%-ով գերազանցում է 2011թ․ ցուցանիշը։ Capita Registras-ի կանխատեսմամբ՝ 2012թ․ շահաբաժինների վճարման վրա բրիտանական ընկերությունները կծախսեն 78,3 մլրդ ֆունտ։

Որպես խոշոր շահաբաժինների վճարման պատճառ նշվում են բրիտանական բիզնեսի կուտակած ազատ միջոցների զգալի պաշարները, ինչպես նաև համաշխարհային տնտեսության հոռետեսական կանխատեսումները, որոնք արտադրության զարգացման ծախսերը դարձնում են անշահութաբեր։

Չնայած 2012թ․ շահաբաժինների աճին՝ Capita Registras-ը 2013թ․ համար շահաբաժինների վճարման հնարավոր անկում է կանխատեսում։

Մեկնաբանել