Եգիպտոսը անայցագիր մուտք է բացել պաղեստինցիների համար

Կահիրեի միջազգային օդանավակայան ժամանող պաղեստինցիներին երկուշաբթի սկսել են թողել Եգիպտոսի տարածք մուտք գործել առանց այցագրի և անվտանգության ծառայությունների ստուգումն անցնելու, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը օդանավակայանի ղեկավարությունում։

Տեղեկատվությունը ստացվել է վաղ առավոտյան, Եգիպտոսի իշխանությունների կամ օդանավակայանի ներկայցուցիչների պաշտոնական հայտարարություններ այս կապակցությամբ առայժմ չեն հնչել։

Ինչպես նշում է գործակալությունը, սա պաղեստինցիներին թույլ կտա ազատ լքել Գազայի գոտին։

Եգիպտոսը միջնորդ է պաղեստինյան հակամարտող ճամբարների՝ «Համասի» իսլամիստների (որոնք չորս տարի է՝ կառավարում են Գազայի հատվածը՝ չնայած քաղաքական պատժամիջոցներին ու տնտեսական շրջափակմանը) և ՖԱԹՀ-ից Մահմուդ Աբասի կողմնակիցների միջև (որոնք միջազգային հանրության աջակցությամբ վերահսկում են Հորդանան գետի Արևմտյան ափը) երկխոսությունում։

2007թ․ ընտրություններում «Համասի» հաղթանակից հետո Եգիպտոսը Իսրայելի հետ համատեղ պատժամիջոցներ սահմանեց Գազայի հատվածի նկատմամբ։ Վերջին տարիներին սահմանային շրջափակման ռեժիմը զգալիորեն մեղմվել է, սակայն մինչ այժմ ամբողջությամբ չի վերացվել։

Մեկնաբանել